Rammstein Ակումբ
Would you like to react to this message? Create an account in a few clicks or log in to continue.

Գրում ենք հայերեն:

Go down

Գրում ենք հայերեն: Empty Գրում ենք հայերեն:

Post by Der Meister 15.10.09 14:55

Որոշ մարդիկ դժվարություններ են ունենում հայերեն մեքենագրման հետ: Windows-ի մեջ ներկառուցված հայերեն մեքենագրման համակարգը ոչ բոլորին է հարմար, այդ իսկ պատճառով ես վերցրեցի KDWin ծրագիրը, որն ի սկզբանե ուներ բավական թերություններ, եւ շտկեցի հիմնական թերությունները, փոքր ինչ ձեւափոխեցի գրաֆիկական մասը, դրոշները եւ այլն: Ծրագրում առկա են 3 Հայերեն դասավորություններ` Armeinan Phonetic (Յունիկոդ, ANSI), Armenian Typewriter (Յունիկոդ, ANSI) եւ Armenian Typewriter 2 (Յունիկոդ) դասավորությունները: Տեքստ մուտքագրելիս ցանկալի է օգտագործել Յունիկոդ, ինտերնետում` ֆորումներում եւ այլ տեղերում գրառելիս Յունիկոդով մուտքագրումը պարտադիր է:
Ծրագրում առկա են նաեւ բազմաթիվ այլ լեզուներ:
Արագ անցման համար ծրագրում կարող եք տեղադրել 4 տարբեր լեզուներ: Փոփոխությունը կատարվում է ձախակողմյան եւ աջակողմյան Alt + Shift կոճակների օգնությամբ (յուրաքանչյուր կողմի վրա` երկու լեզու): Եթե ոչինչ չփոխեք, ապա ձախակողմյանի վրա դրված են անգլերենը, հայերեն ֆոնետիկ յունիկոդը, աջակողմյանի վրա` ռուսերեն ֆոնետիկ յունիկոդը եւ հայերեն ֆոնետիկ ANSI-ին:

Ծրագիրը կարող եք բեռնել այստեղից: Այն աշխատեցնելու համար պարզապես բաց արեք փոթեթի մեջ գտնվող KDWin.exe ֆայլը: Նաեւ խորհուրդ եմ տալիս կարդալ readme.txt ֆայլը:
Der Meister
Der Meister
Bestrafer
Bestrafer

Գրառումներ : 993
Սեռ : Male Տարիք : 35
Բնակավայր : Երեւան
Գրանցման ամսաթիվ : 2008-10-12

http://rammstein.site11.com

Back to top Go down

Back to top


 
Permissions in this forum:
You cannot reply to topics in this forum