Rammstein Ակումբ
Would you like to react to this message? Create an account in a few clicks or log in to continue.

Կանոնադրություն

Go down

Կանոնադրություն Empty Կանոնադրություն

Post by Der Meister 16.10.08 17:25

ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՆՔ ԽՆԴՐՈՒՄ, ՈՐ ԿԱՅՔԸ ԱՄԲՈՂՋՈՎԻՆ ՀԱՅԱԼԵԶՈՒ ՉԷ:

1. «RAMMSTEIN ԱԿՈՒՄԲ»-Ի ԿԱՆՈՆՆԵՐԸ

Ա. Գրանցման կանոններ
Ա.1. Եթե Դուք պատրաստվում եք գրանցվել «Rammstein ակումբ»-ում (այսուհետ` ակումբ կամ ֆորում), ապա նախ պետք է կարդալ ակումբի կանոնները, եւ միայն դրանց համաձայն լինելու դեպքում գրանցվել։
Ա.2. Ակումբում գրանցվելիս Դուք ընտրում եք ծածկանուն, որը երեւում է Ձեր գրառումների կողքին։ Այն օգտագործվում է նաեւ որպես ֆորում մուտք գործելու անուն (Login)։ Ծածկանունը պետք է բավարարի մի շարք պահանջների.
-Ա.2.1. Ծածկանունը չպետք է պարունակի այնպիսի բառ, որը ուղղակի կամ անուղղակի կերպով կապված է «Ադմինիստրատոր», «Մոդերատոր», «Ղեկավար» եւ նմանատիպ բառերի հետ։
-Ա.2.2. Ծածկանունը կարող է պարունակել միայն լատինական եւ հայկական այբուբենների տառեր, արաբական թվանշաններ եւ որոշ այլ նշաններ։
-Ա.2.3. Ծածկանունը չպետք է պարունակի անպարկեշտ բառեր կամ արտահայտություններ (հայհոյանք եւ այլն)։
-Ա.2.4. Ծածկանունը չպետք է պարունակի վիրավորական կամ ծաղրական արտահայտություններ։
-Ա.2.5. Ծածկանունը չպետք է կրի գովազդային բնույթ։
-Ա.2.6. Ծածկանունը չպետք է պարունակի (կամ նրանում չպետք է գերակշռեն) միայն մեծատառեր, միայն թվեր կամ նշաններ, բացառությամբ այն դեպքերի, երբ այն` բոլորին (կամ գրե թե բոլորին) հասկանալի իմաստ է արտահայտում։
-Ա.2.7. Ծածկանունը չի կարող ընտրվել այնպիսին, որը համընկնում է ուրիշի ծածկանվանը։
-Ա.2.8. Չի կարելի ընտրել այնպիսի ծածկանուն, որը նման կամ համահունչ է այլ ծածկանվանը։
Ա.3. Անձնական տվյալները լրացնելիս ճիշտ տվյալեր նշելը պարտադիր է (այդ թվում Էլ-հասցեն, որի վրա պետք է ուղարկվի նամակ, առանց որի գրանցումն ավարտելն անհնար է)։

Բ. Ֆորումից օգտվելու կանոններ
Բ.1. Չեն թույլատրվում տվյալ թեմայի հետ կապ չունեցող, կամ թեմայից շեղող գրառումները։
Բ.2. Գրառման այն հատվածը որից կախված է գրառման կապը տվյալ թեմայի հետ
ա) պետք է լինի հայատառ եւ հայալեզու,
բ) չպետք է նրանում գերակշռեն մեծատառերը։
Նշում. կարող են գոյություն ունենալ գրառումներ, որոնք թեմայից դուրս չեն, բայց չունեն այնպիսի հստակ հատված, որից կախված է գրառման կապը թեմայի հետ (օրինակ` ամբողջ գրառումը բաղկացած է մեջբերումից)։
Բ.3. Գրառումները պետք է լինեն հայատառ եւ հայալեզու, բացառությամբ այն դեպքերի, երբ կատարվում է մեջբերում որեւէ տեղից (երգերի տեքստերից եւ այլն), որոշ այլ դեպքերում։
Բ.4. Գրառում կատարողը պետք է ուշադրություն դարձնի իր գրածի ուղղագրությանը։ Բազմաթիվ ուղղագրական սխալներ անող մասնակիցների նկատմամբ կարող են կիրառվել զգուշացումներ, եւ դրանք անտեսելու դեպքում` պատժամիջոցներ։
Բ.5. Գրառումներում չպետք է տեղադրվեն մեծ քանակությամբ սմայլեր կամ այլ պատկերներ։ Հակառակ դեպքերում ակումբի ղեկավարությունը (ադմինիստրատոր, մոդերատոր) իրավասու է խմբագրել տվյալ գրառումը։
Բ.6. Թույլատրվում է գառումներ կատարել թե՛ բոլշեւիկյան, թե՛ դասական ուղղագրություններով։ Դասականը խրախուսվում է։

Գ. Թեմաներ ստեղծելու կանոններ
Գ.1. Թեման պետք է ստեղծվի իրեն համապատասխան բաժնում։
Գ.2. Չի թույլատրվում սղտեղծել այնպիսի թեմա, որի համարժեքը արդեն գոյություն ունի։
Գ.3. Թեմայի վերնագիրը պետք է լինի բովանդակալից։
Գ.4. Եթե գոյություն ունի թեմային առավել համապատասխան բաժին, ապա այդ թեման չի կարելի ստեղծել այլ բաժնում, թեկուզ եթե այն բավարարվում է Գ.1. պահանջը։
Գ.5. Թեմայի վերնագիրը պետք է լինի հայատառ եւ հայալեզու, բացառությամբ այն դեպքերի, երբ դա որեւէ բանի անուն է (օրինակ երգի անուն), կամ կա այլ անհրաժեշտություն ոչ հայերեն գրելու։
Գ.6. Թեմայի վերնագրում չպետք է գերակշռեն մեծատառերը, կամ նշանները, բացառությամբ իմաստը փոխանցող դեպքերի։

Դ. Հարցումներ ստեղծելու կանոններ
Դ.1. Հարցումը պետք է համապատասխանի տվյալ թեմայի բովանդակությանը։
Դ.2. Հարցը պետք է լինի հստակ
Դ.3. Պատասխանի տարբերակների մեջ պետք է ներառված լինեն բոլոր հնարավոր, բայց միայն հավասարազոր պատասխանները։
Դ.4. Հարցումը պետք է լինի հայատառ եւ հայալեզու, բացառությամբ հատուկ դեպքերի։
Դ.5. Թե՛ հարցի, եւ թե՛ պատասխանների մեջ չպետք է գերակշռեն մեծատառերը, կամ նշանները, բացառությամբ իմաստը փոխանցող դեպքերի։


2. ԱԿՈՒՄԲԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ

«Rammstein ակումբ»-ից օգտվելու հնարավորություն ունեն 4 տարբեր կարգավիճակով անձինք։
1. Հյուրեր (Guests). իրավունք ունեն կարդալու գրառումները, գրանցվելու եթե երբեք չեն գրանցվել, կատարելու որոնում, կարդալու ՀՏՀ-ն (FAQ)։
2. Սովորական անդամներ (Members). Ունեն բոլոր լիազորությունները, ինչ որ Հյուրերը (բացառությամբ գրանցվելը), գումարած հետեւյալ իրավունքները. կարող են կատարել գրառումներ, ստեղծել թեմաներ եւ հարցումներ, իրավունք ունեն տեղադրելու ավատար, խմբագրելու որոշ անձնական տվյալներ։
3. Մոդերատորներ (Moderators). Ունեն բոլոր իրավունքները, ինչ որ Սովորական անդամները, գումարած. Այն բաժիններում, որտեղ մոդերատոր են կարող են փոփոխել կամ ջնջել գրառումները, հարցումները։
4. Ղեկավարներ կամ Անդմինիստրատորներ (Administrators). Ունեն բոլոր հնարավոր իրավունքները։

3. ԱԿՈՒՄԲԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

Պարտականությունները.
Բոլոր անդամները պարտավոր են գրառումներ կատարելիս լինել հստակ, հետեւել ոչ միայն Ակումբի կանոններին, այլեւ ՀՀ Սահմանադրությանը եւ Օրենքներին։
Ակումբի Մոդերատորներն ու Ղեկավարները պարտավոր են հետեւել, որ վերոնշյալ կանոնը ի կատար ածվի։
Ակումբի Ադմինիստրատորները պարտավոր են հետեւել ֆորումի կանոնավոր եւ անխափան աշխատանքին, բացառությամբ Ֆորս-մաժորային դեպքերի։

Իրավունքները.
Բոլոր անդամները իրավասու են ազատորեն գրառումներ կատարել, Ակումբի կանոնների, եւ ՀՀ Սահմանադրության եւ Օրենքների շրջանակներում։
Յուրաքանչյուր անդամ իրավունք ունի Ղեկավարությանը առաջարկել իր տեսակետները ակումբի կառուցվածքի վերաբերյալ։
Բոլոր անդամներն իրավունք ունեն Ղեկավարությանը բողոքարկելու Մոդերատորների գործողությունները` ունենալով հստակ պատճառաբանություն։
Ղեկավարներն ու Մոդերատորները իրավասու են խբագրելու, ջնջելու (փակելու) կամ տեղափոխելու բոլոր այն թեմաները, գրառումները եւ հարցումները, որոնցում կա(ն) Ակումբի Կանոնների խախտում(ներ)։
Մոդերատորներն ու Ղեկավարները իրավասու են կիառելու որոշակի պաժամիջոցներ այն անդամների նկատմամբ, որոնք կատարել են խախտում(ներ)` կախված խախտման չափից։
Ադմինիստրատորներն իրավասու են հարկ եղած դեպքում, Մոդերատորների նկատմամբ կիառել որոշակի պատժամիջոցներ։


4. ԱԿՈՒՄԲԻ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԸ

Ակումբի անդամների նկատմամբ կարող են կիրառվել հետեւյալ պատժամիջոցները.
Զգուշացում, որոշակի իրավունքների ժամանակավոր սահմանափակում, ժամանակավոր արգելափակում, որոշ իրավունքների ընդմիշտ սահմանափակում, ընդմիշտ արգելափակում։
Der Meister
Der Meister
Bestrafer
Bestrafer

Գրառումներ : 993
Սեռ : Male Տարիք : 35
Բնակավայր : Երեւան
Գրանցման ամսաթիվ : 2008-10-12

http://rammstein.site11.com

Back to top Go down

Back to top


 
Permissions in this forum:
You cannot reply to topics in this forum